23/06/2017 13:41
Իմ ելույթում տեղ գտած մտքերը քաղաքագիտական դասագրքային ճշմարտություններ են. Շարմազանովը՝ ՀՀԿ-ականների «թաքնված դժգոհությունների» մասին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անհասցե ու անանուն խոսակցություններին չի անդրադառնում։
Նշենք, որ մամուլն այսօր գրել էր, թե Շարմազանովի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից հետո դժգոհություններ են եղել հանրապետականների մոտ:
«Ազգային ժողովում իմ հրապարակային ելույթի ժամանակ տեղ գտած կոնկրետ մտքերն ու դրույթներն ուղղակի բխում են ՀՀ-ի բարեփոխված Սահմանադրության ոգուց և քաղաքագիտական դասագրքային ճշմարտություններ են», - Aysor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տարածված տեղեկությանը, ասաց Էդուարդ Շարմազանովը։
ԱԺ փոխնախագահն ասաց, որ ՀՀԿ-ական իր գործընկերներից լսել է բազմաթիվ կարծիքներ, որոնք ուղիղ շփումներում եղել են բացառապես դրական արձագանքներ:
«Ինչ վերաբերում է թաքնված դժգոհություններին, ապա, եթե նույնիսկ դրանք կան, ես երբեք անհասցե և անանուն խոսակցություններին չեմ անդրադառնում», - հավելեց Էդուարդ Շարմազանովը։