23/06/2017 13:33
Պակիստանում պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ
Պակիստանի Քվետտե քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ որոտացած պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, փոխանցում է Kommersant.ru-ն:
Պայթյունը որոտացել է պահպանվող թաղամասում, որտեղ գտնվում է Բելուջիստանի ոստիկանապետի գրասենյակը:
Քաղաքային իշխանության տվյալով՝ անհայտ անձն ավտոմեքենայով փորձել է ներխուժել պահպանվող տարածք, սակայն իրավապահները փորձել են նրան կանգնեցնել: Ավտոմեքենան պայթել է: