23/06/2017 14:00
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերին հարվածի տեսանյութը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարվածի տեսանյութը, փոխանցում է РИА Новости-ն:
Հարվածները գրոհայիններին հասցվել են Միջերկրական ծովի ավազանի արևելյան հատվածից՝ ռազմածովային նավատորմի «Ծովակալ Էսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» հածանավերից և «Կրասնոդար» սուզանավից:
Հարվածների հետևանքով ոչնչացվել են Համա շրջանում գրոհայինների կառավարման կետերը և զենքի խոշոր պահեստներ: