23/06/2017 12:12
Ստեփանակերտի փողոցներում բարեկարգման աշխատանքներ են ընթանում
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկարգմանն ուղղված ծրագրի շրջանակներում, Ստեփանակերտի գլխավոր` Ազատամարտիկների և Կ.Ալվարյան փողոցի խաչմերուկից մինչև Դավիթ Բեկ փողոցի հետ խաչվող հատվածը (լուսակիրների մոտ), կատարվում է բարեկարգում, տեղեկացնում են ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության լրատվական ծառայությունից:
Ներկայումս ծրագրի առաջին փուլն է ընթացքի մեջ: Հեռացվում են արդեն իսկ մաշված սալիկները, որոնք վաղուց կարիք ունեին նորի փոխարինման: Հարթեցման աշխատամնքներից հետո կիրականացվի ասֆալտապատում: Անհրաժեշտության դեպքում կապալառու ընկերությունը պատրաստ է վերափոխելու հնամաշ եզրաքարերը:
Տարածքում «Վիրաժ» ՍՊԸ շինարարական կազմակերպությունն է աշխատում: Պատվիրատուն Ստեփանակերտի քաղաքապետարանն է: Վերահսկողությունն իրականացնում է Քաղաքաշինության նախարարության Քաղաքաշինական պետական տեսչությունը:
Նշենք, որ այս ծրագրով ասֆալտապատվել են մայրաքաղաքի կենտրոնական ու երկրորդային մի շարք փողոցներ: Աշխատանքները կատարվում են պետբյուջեի միջոցների հաշվին: