23/06/2017 11:54
Հեշտ ճանապարհ չենք ընտրել, բայց ընտրել ենք մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու ճանապարհ. Վարչապետ
Կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնաբանեց կառավարության ծրագրի ընդունումը։
«Մենք հայտարարել ենք, որ հստակ գիտենք՝ ինչն է պետք փոխել, մանրամասն, ըստ ոլորտների, ձևակերպված է դա», - ասաց վարչապետը։
Նա նշեց՝ իրենք հայտարարել են, որ հեշտ ճանապարհ չեն ընտրել։
«Բայց, միանշանակ, ընտրել ենք ճանապարհ, որը մեր քաղաքացու կյանքի որակը փոխելու է, շատ պատասխանատու, ինտենսիվ, մեր էսօրվա հանձնարարականները խնդրում եմ ադապտացնել տեղերում ու նույն տեմպով աշխատել», - ընդգծեց Կարեն Կարապետյանը։