23/06/2017 12:58
Ո՛չ. Վարչապետի կոշտ պատասխանն՝ Արծվիկ Մինասյանին
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ քննարկվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վարչապետ Կարեն Կարապետյանից երկու օր ժամանակ խնդրեց՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար:
«Ոչ», - շատ կտրուկ արձագանքեց վարչապետը։
Նա նշեց, որ նախարարությունը նախանիստերի ժամանակ ուներ քննարկելու:
«Մենք ասել ենք, որ այդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում կիրառեք դա: Մենք դա մի օր պետք է դադարեցնենք, պարոն Մինասյան: Մեկ օր ձեզ ժամանակ: Ծայրահեղ դեպքերում եք մեկ կամ երկու օր ժամանակ խնդրում: Բոլոր պրացեդուրաները անցնում ենք, հետո գալիս եք, էլի մեկ օր երկու օր խնդրում», - զայրացած վարչապետը։