24/06/2017 11:35
ԱՄՆ-ում ոստիկանները՝ կրակելով շանը, սպանել է դեռահասի
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցները պատահմամբ սպանել են 17-ամյա դեռահասի, փոխանցում է Ren.tv-ին:
CBS Los Angeles-ի փոխանցմամբ՝ նրանք փորձել են պաշտպանվել ագրեսիվ պիտբուլից և հրաձգություն են կազմակերպել քաղաքում:
Նախնական տվյալով՝ ոստիկանները ժամանել են խնջույքի, որտեղ նրանց վրա հարձակվել է շունը: Պիտբուլը կծել է ոստիկաններից մեկի ոտքը, որից հետո իրավապահները կիրառել են զենք:
Ենթադրվում է, որ փամփուշտներից մեկը ռակաշետ է կատարել ասֆալտից և դիպել մոտակայքում գտնվող երիտասարդի կրծքին: Նրան տեղափոխել են հոսպիտալ, սակայն ստացած վիրավորումից դեռահասը մահացել է:
Հաղորդվում է, որ շունն ընդունել է երեք փամփուշտ: