24/06/2017 14:10
ԱՄՆ-ում մրրկահողմը վնասել է «դատաստանի օրվա» ինքնաթիռներ
Ամերիկյան «դատաստանի օրվա» E4-B Boeing 747 երկու ինքնաթիռ, որոնք հայտնի են ԱՄՆ-ի նախագահի «միջուկային ճամպրուկներ» անվանումով, վնասվել են բարձրացած մրրկահողմի հետևանքով, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով FP-ին:
Օդանավերի այդ մոդելները մշակվել են 1970-ականներին՝ սառը պատերազմի ժամանակ: Իրենից հրամանատարական կենտրոն ներկայացնող ինքնաթիռները միջուկային պատերազմի դեպքում կարող են մի քանի օր շարունակ մնալ օդում։ Այս պահին Միացյալ Նահանգները ներկա պահին ունի նման 4 օդանավ։
«Ազգային օպերատիվ կենտրոնի 2 E4-B օդանավեր, որոնք գտնվում էին «Օֆֆութ» ավիաբազայում, փոթորկի հետևանքով վնասվել են», - հայտնել է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հրամանատարության ներկայացուցիչ Փեթ Ռայդերը։