24/06/2017 10:13
Երկու զինծառայողների ընտանիքների 10 և 5 միլիոն դրամ փոխհատուցում է տրամադրվել
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ մեկ զոհված զինծառայողի ընտանիքի և մեկ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող զինծառայողի:
Պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Ռաֆիկի Հարությունյանի ընտանիքին կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Ալեքսան Սերգեյի Ավանեսյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև 20 տարվա ընթացքում համապատասխանաբար կտրամադրվի ամսական 250 հազար և 150 հազար ՀՀ դրամ:
Համաձայն «Արցախբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում էր կայացրել նաև սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:
Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանի, Մհեր Ֆելիքսի Արզումանյանի ընտանիքներին և ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Կորյուն Կամոյի Կիրակոսյանին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի՝ գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Սպայական կազմի կապիտան Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի ընտանիքին էլ կփոխանցվի միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 300 000 ՀՀ դրամ:
Համաձայն «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ գումարը կփոխանցվի շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին, որոնք սպասարկվում են անվճար:
Ավելի վաղ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը փոխհատուցում էր տրամադրել զոհված 9 զինծառայողի ընտանիքի:
Առաջին երկու փոխհատուցումները կատարվել են ժամկետային պարտադիր շարքային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքներին:
Համաձայն «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի՝ յուրաքանչյուր ամսի 21-ին շահառու ընտանիքները իրենց համար բացված հատուկ հաշիվներին բացի 10-ական միլիոն միանվագ փոխհատուցումներից հիմնադրամից լրացուցիչ կստանան ամսական 200 000-ական դրամ` 20 տարվա ընթացքում:
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 2 զինծառայողների ընտանիքների:
Ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարութունյանի և սպայական կազմի ավագ լեյտենանտ Գոռ Գևորգի Հովհաննիսյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000 և 300 000 ՀՀ դրամ:
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը սահմանված կարգով կատարել է հատուցումներ ևս 5 զինծառայողների ընտանիքների:
Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանի, պայմանագրային զինծառայողներ կրտսեր սերժանտ Կարեն Մարատի ՈՒլուբաբյանի սերժանտ Արայիկ Իգորի Սարգսյանի, սպայական կազմի մայոր Նվեր Յուրիկի Բաբաջանյանի և փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000, 250 000 և 300 000 ՀՀ դրամ: