24/06/2017 16:17
Թրամփը ստեղծել է ընտրությունների կիբերանվտանգության հանձնաժողով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որը զբաղվելու է ընտրություններում ձայների հաշվարկի համակարգի անվտանգության ուսումնասիրությամբ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Կարծում եմ, մոտ առաջիկա երկու շաբաթում հանձնաժողովը կանի մի քանի հայտարարություն», - նշել է նա:
Նա նաև հավելել է, որ հուլիսին հանձնաժողովի մասնակցությամբ լսումներ կլինեն: