24/06/2017 16:43
Իվանկա Թրամփին դատարան են կանչել կոշիկի դիզայնը կրկնօրինակելու մեղադրանքով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստերը` Իվանկա Թրամփին, դատարան են կանչել կոշիկի դիզայնը կրկնօրինակելու մեղադրանքով, հայտնել է Bloomberg-ը:
Իվանկան Մանհեթենի դատարանի որոշմամբ՝ լսումներին պետք է ներկայանա մինչև հոկտեմբերի վերջ: Ցուցմունքներ նրան թույլատրվել է տալ ոչ թե Նյու Յորքում, այլ Վաշինգտոնում, որտեղ էլ վերջինս այժմ բնակվում է: Իվանկա Թրամփի IT Collection ընկերության և կոշիկ արտադրող Marc Fisher Holdings-ի դեմ հայց ներկայացրել է իտալական Aquazzura ընկերությունը:
Ընկերությունում հաշվարկել են, որ Իվանկան կրկնօրինակել է Wild Thing կոշիկների դիզայնը, որն արժե մոտ 800 դոլար: Aquazzura-ում կրկնօրինակության ազդանշաններ նկատել են Hettie մոդելում, որը Թրամփի ընկերությունը վաճառում է 150 դոլարով: