24/06/2017 13:59
Իտալիայում անբնական շոգի պատճառով վտանգավորության ամենաբարձր մակարդակ է հայտարարվել
Իտալիայի Բոլցանո քաղաքում անբնական շոգի և երաշտի պատճառով հայտարարվել է վտանգավորության երրորդ (առավելագույն) մակարդակ, 13 շրջաններում էլ՝ երկրորդը: Այս մասին հայտարարել են երկրի առողջապահության նախարարությունից, փոխանցում է Lenta.ru-ն:
Հանգստյան օրերին բարձր ջերմաստիճան սպասվում է նաև Բոլոնիայում, Բրեշնիայում, Պերուջայում, Միլանում, Վենետիկում, Լատինայում, Թուրինում, Անկոնայում, Ֆրորենսում, Կապմոբասսոյում, Ֆրոզինոնեում և Պեսկարում: Նշվբած բայրերում ջերմաստիճանը կգերազանցի +40-ը:
Մասնագետներն իտալացիներին խորհուրդ են տվել տնտեսել ջուրը, իշխանություններն էլ տարածել են թերթիկներ, որոնց վրա նշված է ինչպես գործել շոգի ժամանակ: