24/06/2017 12:29
Լոնդոնում հրդեհի սպառնալիքի պատճառով տարհանել են հինգ շենքի բնակիչների
Լոնդոնյան Քեմդեն թաղամասում տարհանել են հինգ բազմաբնակարան բարձրահարկ շենքերի բնակիչների:
Հավանաբար, այդ բարձրահարկ շենքերում տեղադրվել են նույն երեսպատման սալիկները, որոնք օգտագործվել են Grenfell Tower բնակելի երկնաքերի շինարարության ժամանակ: Միայն Taplow համալիրից տարհանվել է 800 ընտանիք, փոխանցում է НТВ-ն:
Շինարարական նյութի հետ կապված անհանգստություն հայտնել են անձամբ բնակիչները: Մարդկանց նախատեսվում է ժամանակավորապես տեղավորել Լոնդոնի հյուրանոցներում և այլ հաստատություններում: