24/06/2017 15:19
Մեքսիկայի առևտրի կենտրոնում տղամարդը կտրել է կնոջ կոկորդը
Մեքսիկայի Մերիդա քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տղամարդը սպանել է իր կնոջն այցելուների աչքի առաջ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Proseco-ին:
Պարբերականը գրում է, որ ողբերգությունից առաջ զույգը բարձրաձայն հարաբերություններ է պարզել՝ վիճելով երեխաների համար ալիմենտների վճարման շուրջ։ Այն բանից հետո, երբ կինը հրաժարվել է նախկին ամուսնու առաջարկից և ասել, որ նոր կողակից է գտել, 28-ամյա տղամարդը խանդից հանել է խոհանոցային դանակն ու հարվածել կնոջ կոկորդին։
25-ամյա կինը մահացել է տեղում, առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները բռնել են տղամարդուն ու վնասազերծել։