24/06/2017 12:51
Պակիստանում երեք պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ
Առնվազն 40 մարդ դարձել է Պակիստանի տարբեր հատվածներում տեղի ունեցած երեք պայթյունի զոհ, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Պարբերականների տվյալով՝ ականապատված ավտոմեքենան պայթել է Քվետտե քաղաքում՝ խլելով 13 մարդու կյանք, որից 7 ոստիկաններ են: Գրանցվել է ավելի քան 20 վիրավոր:
Եվս երկու պայթյուն է որոտացել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Պարաչինար բնակելի կետում: Այնտեղ զոհվել 27 մարդ, վիրավորվել՝ 100-ը:
Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» (Ռուսաստանում, և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորումն ու թալիբները: