24/06/2017 12:41
Սպիտակ տունը չի բացառում է G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպումը
Սպիտակ տնից չեն բացառում, որ Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի ժամանակ հնարավոր է կայանա Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը, հայտնում է Ren.tv-ն հղում անելով Reuters-ին:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը նշել է, որ հարցը քննարկման փուլում է:
Նա նաև ընդգծել է, որ Սպիտակ տունը «ցանկանում է լուծել խնդիրները և համագործակցել Ռուսաստանի հետ»: