24/06/2017 10:25
Տաճատ Վարդապետյանն ԱԺ-ի իր սենյակը դեռ չի հանձնել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Պոետ, ծնունդով Ջավախքից, նախորդ ԱԺ-ի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի սիրտը խորհրդարանից չի կտրվում։ Նա օրենսդիրում իր աշխատասենյակը դեռ չի հանձնել։
Սա թերևս պայմանավորված է նրանով, որ ՀՀԿ համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուն՝ 33-րդ համարն ինքն է, և եթե պատգամավորներից մեկը գնա այլ աշխատանքի, բախտը կժպտա պոետին, և նա կվերադառնա ԱԺ։ Ոմանց կարծիքով, նրա հերթը կհասնի 2018-ին։ Վարդապետյանի հետ խոսել չհաջողվեց՝ անհասանելի էր։ Ասացին, որ հայրենիք է մեկնել»։