24/06/2017 10:16
Հայաստանն այսօրվանից անցնում է բուն ամառային ռեժիմի. եղանակի տեսություն
Հայաստանն այսօրվանից անցնում է բուն ամառային ռեժիմի, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության իդրոմետ ծառայության oդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Ցիկլոնային գործունեությունը գրեթե վերանում է, իր տեղը զիջելով Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին: Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում հունիսի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 27-28-ին հովտային շրջաններում հասնելով +35...+36 աստիճանի», - նշել է նա։