26/06/2017 13:49
Վերահսկիչ պալատի 14 աշխատակից կրճատման է ենթարկվել
Վերահսկիչ պալատում իրականացվող կադրային կրճատումները պայմանավորված են սահմանադրական փոփոխություններով։
«Կադրային կրճատումները պայմանավորված են նրանով, որ սահմանադրությունը մեր առջև նոր, որակական խնդիրներ է դրել։ 2018 թվականից արդեն հաշվեքննիչ պալատի եզրակացությունը բյուջեի կատարման վերաբերյալ պետք է բաղկացած լինի ֆինանսական աուդիտի տվյալների հիման վրա։ Փաստորեն, նյութը կլինի շատ ավելի բովանդակային, մանրամասն, պրոբլեմները՝ շատ ավելի շատ», - ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը։
Նա նշեց, թե կադրային խնդիրներ ունեն։
«Նոր մասնագետների ընդգրկման խնդիրներ կան, որով և պայմանավորված են կառուցվածքային փոփոխությունները, որ կլինեն մոտակա ժամանակներում», - ասաց Յոլյանը։
Կրճատված աշխատակիցներ՝ թվով 14, գնացել են քաղծառայության պահուստ, իրենց 6 ամսվա աշխատավարձը շարունակելու են ստանալ։