26/06/2017 19:09
Facebook-ը նախատեսում է սերիալների արտադրություն սկսել
Facebook սոցիալական ցանցը նախատեսում է սերիալների արտադրություն սկսել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Facebook-ը բանակցություններ է վարում հոլիվուդյան ստուդիաների և գործակալությունների հետ «հեռուստատեսային որակի շոու» արտադրելու շուրջմ նաև պատրաստվում՝ ամռան վերջին օրիգինալ արտադրանք թողարկել:
Սոցցանցը պատրաստ է մինչև 3 մլն դոլար ներդնել մեկ սերիայի ստեղծման համար, որը համարժեք է մալուխային հեռուստատեսության թանկարժեք նախագծերին, նաև հետաքրքրվում է ավելի բյուջետային շոուներով:
Հաղորդվում է, որ Facebook-ը հետաքրքրություն է դրսևորում նաև փոքր ձեւաչափի հանդեպ: Խոսքը մոտ 10 րոպե տևողությամբ կոնտենտի մասին է: