26/06/2017 20:40
Իռլանդիայում քամին եղանակի տեսության ժամանակ քշել է հեռուստահաղորդավարին (Տեսանյութ)
Իռլանդական TV3 հեռուստաալիքի եթերում եղանակի տեսության հաղորդավար Դերիք Հարթիգանին ուղիղ եթերում քամին քշել է ու տարել կադրից դուրս, փոխանցում է РИА Новости-ն:
Ireland AM հեռուստահաղորդման ժամանակ Հարթիգանին, ով պատմելիս է եղել եղանակի մասին, քամին քշել է ուժեղ հոսանքով: Մի քանի վայրկյան հետո հաղորդավարը կարողացել է վերադառնալ կադր, սակայն նրա անձրևանոցը կոտրվել է:
Տեսանյութը հրապարակել է YouTube-ում անձամբ «տուժածը»: «Մայր բնությունը կրկին հաղթեց», - մեկնաբանել է նա: