26/06/2017 14:40
Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում, որը մեկնարկել է այսօր, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահ: Նրա հետ միասին այսօր ԵԽԽՎ փոխնախագահ է ընտրվել նաև Մոլդովայի ներկայացուցիչ Վալերիե Ջիլեչին:
Ըստ ԵԽԽվ պաշտոնական կայքի, փոխնախագահները ընտրվում են յուրաքանչյուր նստաշրջանից առաջ և պաշտոնավարում մինչև հաջորդ նստաշրջան: