26/06/2017 21:02
50 հազարից ավելի մարդ 90 կմ-անոց «կենդանի շղթա» է կազմել՝ պահանջելով Բելգիայում փակել ԱԷԿ-ները
Ավելի քան 50 հազար մարդ կիրակի երեկոյան 90 կմ երկարությամբ «կենդանի շղթա» է կազմել Լյեժի մերձակա Tihange ատոմային Էլեկտրակայանի ցանկապատից մինչև Գերմանիայի Ախեն քաղաք: Այս կերպ նրանք պահանջել են փակել Բելգիայի՝ իրենց պաշարն սպառած երկու ատոմակայանները: Ինչպես ТАСС-ին հայտնել է ակցիայի կազմակերպիչների՝ Stop Tihange&Doel խմբի ներկայացուցիչ Կլեմենտին Սքևանը, իրենք Էլ «չԷին սպասում այս հանպատրաստից ցույցի այսքան զգալի մասնակիցների»:
«Կենդանի շղթան» անցել է երեք սահմանակից երկրների՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի տարածքով: Մարդիկ կանգնել էին յուրաքանչյուր երկրորդ մետրի վրա՝ ձեռքներին բռնելով պլակատներ և զանազան դիտազննական քարոզչություն. ինչպես, օրինակ, ատոմակայանի՝ կարմիր ժապավենով կապված կոնաձև ծխնելույզների կոպիտ մոդելներ՝ «Կա՛նգ առ» մակագրությամբ:
Ակցիային նաև մասնակցում էին Բելգիայի խորհրդարանի, նաև Վալոնիայի և Ֆլանդրիայի խորհրդարանների մի շարք պատգամավորներ, քաղաքական գործիչներ և տեղական վարչակազմերի պաշտոնյաներ:
Բելգիայի երկու ատոմակայաններն ապահովում են թագավորության էներգասպառման մինչև 60 տոկոսը: