26/06/2017 16:59
Դոհան պատրաստ է համակողմանի հարաբերություններ զարգացնել Իրանի հետ
Կատարը ցանկանում է Իրանի հետ համակողմանի հարաբերությունները զանգացնելու միջոցով նաև լուծել խնդիրները իսլամական աշխարհի հետ: Այս մասին Կատարի Էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն:
Կատարի էմիրը հայտարարել է. «Իմ երկիրը պատրաստ է համակողմանի հարաբերությունների զարգացմանը Իրանի հետ, ինչպես նաև համագործակցության արդյունքում լուծել իսլամական աշխարհի խնդիրները, որը գտնվում է դժվարին փուլում», - ասել է Ալ Թանին:
Իր հերթին Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանի համար ընդունելի չէ մի շարք արաբական երկրների կողմից Կատարի մեկուսացումը: