26/06/2017 13:59
Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է
Հունիսի 26-ը Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ մասին տեղեկացնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:
«Թմրամիջոցների օգտագործումն առողջությունը վնասում է հյուծող ՄԻԱՎ-ի, հեպատիտի և տուբերկուլոզի միջոցով, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը սնում է փողերի լվացման ու մահացու ահաբեկչության երևույթները։ Թմրամիջոցների մատակարարման շղթայից անբաժան է կոռուպցիան՝ որպես կազմակերպված հանցավորության համար կանաչ լույս վառող խոշոր գործոն», - ասված է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության հարցերով գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի խոսքում: