26/06/2017 16:49
Իռլանդական ռազմանավը Լիբիայի ափերի մոտը փրկել է ավելի քան 700 ներգաղթյալի
Իռլանդական ռազմանավը՝ միջազգային փրկարարական գործողության շրջանակում, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ափերի մոտ փրկել է 712 ներգաղթյալի, փոխանցում է РИА Новости-ն:
LÉ Eithne նավը գործողությունն իրականացրել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիից մոտ 40 կմ հյուսիս-արևմուտք։ 6 ներգաղթյալ եղել է անգիտակից վիճակում, սակայն նրանց հաջողվել է փրկել։
Ռազմանավի թիմի անդամները կտեղափոխեն գաղթականներին, որոնց թվում 14 հղի կին և 4 ամսական չորս երեխա է եղել՝ առավել ապահով վայր և կհանձնեն Իտալիայի իշխանություններին։