26/06/2017 21:15
Լողափ նետված շնաձուկը խուճապ է առաջացրել հանգստացողների շրջանում (Տեսանյութ)
Իսպանիայի Մայորկա կղզում լողափ նետված շնաձուկը խուճապ է առաջացրել հանգստացողների շրջանում: Պատահարի տեսագրությունը հրապարակել է Sky News հեռուստաալիքը, հայտնում է Lenta.ru-ն:
Ինչպես ճշտել է The Sun հրատարակությունը, միջադեպը տեղի Է ունեցել հունիսի 24-ին Մագալուֆ հանրաճանաչ առողջավայրի մոտ: Գիշատչի հայտնվելուց հետո զբոսաշրջիկների համար լողափը ժամանակավորապես փակել են: Կենդանաբան-փորձագետները զննել են ձկանը, որը կապույտ շնաձուկ տեսակի ներկայացուցիչ է եղել: Պարզվել է, որ 2,5 մետր երկարությամբ գիշատիչը լուրջ վնասվածք է ստացել որսատեգով:
Դա էլ նրան ստիպել է է նետվելու ափ, պարզաբանել են մասնագետները: Շնաձկանկը ցավազրկող միջոց են տվել, իսկ այնուհետև բաց թողել ծով: