26/06/2017 13:28
Ֆինանսական ռեսուրսները դուրս են մնում թափանցիկ վերահսկողությունից. Լևոն Յոլյան
2016 թվականին կառավարությունը ծրագրային օպտիմալացման գործընթաց սկսվեց և դրա պատճառով մեծ ֆինանսական ռեսուրսներ գանձապետական հաշվարկներով չեն շրջանառվում, «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը:
«Պարզ տրամաբանություն է, որ եթե շրջանառվեն, դրանք շատ ավելի թափանցիկ ու վերահսկելի ու շատ ավելի արդյունավետ կլինեն», - ասաց նա:
Յոլյանն ընդգծեց, որ կառավրությունը պետք է այդ հարցին ուշադրություն դարձնի՝ նշելով, որ պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունները՝ հիմնադրամները, ՊՈԱԿ-ները իրենց ֆինանսական ռեսուրսները նույնպես պետք է շրջանառեն գանձապետական միասնական հաշվով:
«Ցանկություն կա, բայց մինչև այս պահը սայլը տեղից դեռ չի շարժվել: Հուսով եմ, մոտակա ժամկետում այդ հարցերին էլ լուծում կտրվի», - ընդգծեց նա: