Ուզում եմ դառնամ էն նույն առողջ մարդը, որ կայի մինչև 2016-ի ապրիլը. Հայկ Թորոսյանն՝ ապրիլյան պատերազմի մասին

26/06/2017 19:37

Ուզում եմ դառնամ էն նույն առողջ մարդը, որ կայի մինչև 2016-ի ապրիլը. Հայկ Թորոսյանն՝ ապրիլյան պատերազմի մասին


Հերոս դառնալու համար պատերազմն անցանկալի, ցավոտ, բայց պարտադիր պայման է: Ու այդ ցավը մեղմացնող միակ սպեղանին հպարտությունն է` հերոսներ ունենալու հպարտությունը:

Ցավոք, բայց 2016 թվականի ապրիլը մեզ ևս մեկ անգամ նման հպարտությունը «ճաշակելու հնարավորություն» ընձեռեց…

Մարտակերտի զորամասում ծառայությունն անցկացրած Հայկ Թորոսյանը վիրավորվել է պատերազմի հենց առաջին օրերին՝ Մատաղիսի դիրքերում: Զինվորական կյանքով ընդամենը 80 օր ապրած Հայկը նկատում է՝ այդ ժամանակ 18  տարեկան էր, ու եթե ապրիլը չլիներ, մինչ այսօր ծառայության մեջ կլիներ:

«Մենք զորամասում էինք, երբ տագնապ տվեցին: Սկզբում մտածում էինք, թե ուսումնական տագնապ է, քանի որ մինչ այդ ուսումնական փուլն էր սկսել: Հետո հասկացանք, որ պատերազմ է… Չնայած մեր գունդը դիրքապահ չէր, բայց մեզ էլ անմիջապես բարձրացրին դիրքեր: Իսկ դա արդեն նշանակում էր, որ լուրջ բան է եղել», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց հերոսը:

Անորոշ ու անվստահ ձայնով հարցնում եմ՝ վախեցա՞ր: Ժպտում է, մտածում ու խոստովանում.

«Մի տեսակ արհեստականորեն ոգևորված ես լինում, բայց նաև վախեցած: Ու հենց այդ վախն է, որ քեզ ուժ, «դուխ» է տալիս: Մտածում ես՝ ողջ ու առողջ մնաս, պատերազմն էլ շատ լուրջ ընթացք չստանա, շուտ հանդարտվի ու կորուստներ չտաս»:

Մինչ զորակոչվելը, ծառայության մասին պատկերացումներն այլ էին, հարցրած ու ստացած խորհուրդները՝ նույնպես: Առավել շատ լսել էր խրատներ միջանձնային հարաբերությունների մասին:

Հայկն ապրիլյան պատերազմի առաջին վիրավորներից էր: Պատերազմական ընթացքից միայն կես ժամն է հիշում: Ափսոսում է՝ հակառակորդի նետած ականանետը խանգարեց պատերազմի ողջ ընթացքին մասնակցելուն ու տղաներին օգնելուն:

«Նրանց սխրանքն անգնահատելի է», - ասում է նա, հիշում ապրիլն ու լռում… Նկատառմանս՝ ոչ թե նրանց, այլ ձեր՝ բոլորիդ, պատասխանում է.

«Ես չեմ հասցրել որևէ բան ձեռնարկել: Փաստն այն է, որ գնացի, վիրավորվեցի ու վերջ… Վարորդ էի, մեքենայի վրա էի գտնվում, ականանետն էլ պայթեց ուղիղ մեքենայիս մոտ: Ինձ թռցրեց ու վերևից գցեց գետնին: Տղերքը վազեցին դեպի ինձ, փորձեցին բարձրացնել, օգնել: Գլխից էի վիրավորվել, ուշաթափվեցի ու կոմայի մեջ ընկա: Տեղափոխել են Մարտակերտ, Ստեփանակերտ, ու հենց նույն օրն էլ ուղղաթիռով բերել են Երևանի Մուրացանի հոսպիտալ, որտեղ էլ վիրահատել են: Տղերքը երբեմն կատակով ասում են՝ ամենակարևոր մասերին քնած ես եղել… Մեկ ամիս եմ հոսպիտալում մնացել, հետո Կարմիր խաչ են տեղափոխել: Մոտ երկու ամիս անվասայլակի վրա եմ անցկացրել, հետո փորձեցի կամաց-կամաց քայլել»:

Հայկը 4 օր անգիտակից վիճակում է եղել: Կոմայից դուրս գալուց հետո մտածել է՝ Ստեփանակերտում է, ու մոռանալով սեփական ցավը՝ սկսել է զայրանալ ծնողների վրա, թե ինչու են այդքան ճանապարհ կտրել ու հասել այնտեղ:

«Պատմում են՝ երբ առաջին անգամ աչքերս բացել եմ, ոչինչ չեմ տեսել, հավանաբար մտածել եմ՝ գիշեր է, ու նորից քնել եմ… Ծնողներս հաջորդ օրն են իմացել վիրավորվելուս մասին: Ուրախ եմ, որ վիրահատությունից հետո են իրենց տեղեկացրել, քանի որ լավ ճանաչելով նրանց, գիտեի՝ նրանց համար այդ սպասումն առավել մեծ սթրես կլիներ», - որդիական հոգատարությամբ պատմում է նա:

Նոր կյանք մտած երիտասարդը գանգուղեղի թափանցող բեկորային կոտրվածք է ստացել: Բեկորն աջ կիսագնդի միջով անցնելով՝ ձախակողմյան կաթված է առաջացել: Նախորդ ապրիլից հետո նրա կյանքում շատ բան է փոխվել. ավելի ճիշտ՝ ամեն ինչ:

«Հաշմանդամություն ես ձեռք բերում, ու դրա պատճառով կամա թե ակամա կյանքդ բոլորովին այլ ուղղություն և որակ է ստանում: Օրերդ հիվանդանոցներում ես անցկացնում, ամբողջ մտածմունքդ բուժմանդ վրա է սևեռվում: Ճիշտ է, ես միայն մեկ վիրավորում եմ ստացել, բայց լուրջ կենսական օրգան է վնասվել: Մարմնիս ձախ կողմը՝ դեմքից մինչև ոտքս, չեմ զգում: Դժվարությամբ և կաղալով եմ քայլում,  բայց ձեռքս բոլորովին չեմ շարժում: Չգիտեմ՝ ինչ կլինի, ասում են, նյարդի վերականգնումը (եթե, իհարկե, այն վերականգնվի), 2-3 տարի է տևում: Մեկ տարի է անցել, տեսնենք՝ ինչ կլինի», - ժպտում, բայց հոգոց է հանում նա:

Նպատակներն էլ են տարբեր. եթե նախկինում մտածում էր՝ կվերադառնա, կաշխատի, կամուսնանա ու կյանքն իր սովորական հունով կընթանա, ապա հիմա գիտակցում է՝ առավել կարևորն այս կյանքում առողջությունն է.

«Հիմա ուզում եմ դառնամ էն նույն առողջ մարդը, որ կայի մինչև 2016-ի ապրիլը: Նման դեպքից հետո հասկանում ես, որ անհնար ոչինչ չկա, մարդու մտքին տեղ լինի: Ձեռով ու ոտով լինես՝ ամեն ինչ էլ ինքդ կանես ու կստեղծես: Այժմ պլաններ չեմ կազմում, զգացել եմ՝ որքան հեռուն ես պլանավորում, այնքան չի իրականանում: Հույս ունեմ՝ կառողջանամ, որից հետո անպայման կմտածեմ ընտանիք ու երեխա ունենալու մասին»:

Նա այժմ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում վերականգնողական ամբուլատոր բուժում է ստանում: Հիվանդանոցի միակ զինվորը չէ, այնտեղ են սահմանը պահած տղաներից շատերը, բուժման ծախսերի մասին էլ հոգում են բարերարները:

«Բարեգործների մի խումբ կա, որն օգնում է վիրավոր զինվորներին, անկախ նրանից՝ երբ ու ինչ հանգամանքներում են վիրավորվել: Մարդ կա, 15 տարի առաջ է վիրավորվել, բայց իր մասին մինչ այսօր ոչ ոք չի բարձրաձայնել: Մենք՝ տղաներով, այստեղ ենք մնում, ընտանեկան մթնոլորտ է ձևավորվել: Մեծամասամբ, ապրիլյան օրերից չենք խոսում, ինչպես ասում են՝ չենք ուզում թարմ սպին «քչփորել»», - նկատեց հերոսը:

Ծնունդով երևանցի Հայկն ընտանիքի ավագ երեխան է: Իրենից փոքր քույր ու եղբայր ունի: Դպրոցն ավարտելուց հետո տուրիզմ է ուսումնասիրել, բայց այդ ուղղությամբ ուսումը չի շարունակել: Ներկայումս հեռակա կարգով սովորում է ԵՊՀ-ի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Սոցիալական աշխատանք բաժնում:

Երեկ մեզ պաշտպանող զինվորն այսօր մեր պաշտպանության կարիքն ունի: Հարցին՝ որքանո՞վ է պետությունը կանգնում վիրավոր զինվորի կողքին, նրբանկատորեն պատասանեց՝ հետևողական չեն, այլապես պատկերն այլ կլիներ.

«Ես չեմ սիրում բողոքել, դժգոհել, մանկուց նման բան չեմ սիրել… Միայն կասեմ՝ եթե պետությունն անող լիներ, ապա հիմա պետական սիստեմով կբուժվեի, ոչ թե բարեգործների միջոցներով: Չեմ ասում, թե անապահով ընտանիքից եմ, բայց բնական է, որ 5 հոգանոց ընտանիք պահելը հեշտ բան չէ: Ծնողներս առաջվա երիտասարդները չեն, որ կարողանան 4-5 տեղ աշխատեն ու մեզ պահեն: Միայն հայրս է աշխատում, դրան նաև իմ թոշակն է գումարվում (ապրիլյան պատերազմից հետո Հայկն առաջին կարգի հաշմանդամության թոշակ է ստանում՝ հեղ.): Ես, որ տան մեծն էի ու պետք է նրանց օգնեի, հիմա այն կարգավիճակում եմ հայտնվել, որ տան փոքրից առավել շատ խնամքի պահանջ ունեմ: Բայց դե, միայն համբերել կարող ենք, ինչ արած: Վատն այն է, որ որևէ պետական պարգևատրման էլ չեմ արժանացել… Գիտեք, այս ընթացքում ես շատ եմ շփվել 90-ականներին կռված տղաների հետ: Նրանք պատրաստում էին, ասում՝ մարդիկ մի օր մոռանալու են քո, ձեր մասին: Ես դա հիմա որոշ չափով զգում եմ: Կարծես, թե պատերազմը, սխրանքը վաղեմության ժամկետներ ունի, ու դա շատ վատ է»:

Թեև նախորդ ապրիլը Հայկ Թորոսյանի կյանքում շատ բան է փոխել, բայց ընկերները նույնն են մնացել: Մարդիկ, ովքեր նրա կողքին են թե՛ ապրիլից առաջ, թե՛ հետո: Ու նաև հենց նրանց շնորհիվ է, որ առ այսօր լավատեսությունը չի կորցրել: Հավատում է՝ վաղվա օրը բարին է բերելու:

Ապրիլյան, կամ, ինչպես շատերն են ասում՝ քառօրյա պատերազմը, յուրաքանչյուրիս դաս տվեց: Հանուն լիարժեք առողջության պայքարող Հայկն այդ օրերից կարևոր մի դաս է քաղել՝ համախմբված լինել, ու որ կարևորն է՝ սիրել միմյանց:

Պատերազմ ապրած հերոսն այսօրվա զինվորին միայն մեկ մաղթանք ունի՝ «դուխով» լինեն: Նկատում է՝ զինվորն արագ է ադապտացվում, ընկալում ու կորզում է այն, ինչն իրեն պետք է: Ամեն ինչ լավ է լինելու…

 

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ

Տվյալ բաժնի վերջին նյութերը