26/06/2017 11:31
Հնգյակից ողջ մնացած աղջիկները երկու շաբաթից դուրս կգրվեն հիվանդանոցից
Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից ողջ մնացած 2 աղջիկների առողջական վիճակը լավ է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը։
«Նրանք դեռևս գտնվում են հիվանդանոցում, երևի երկու շաբաթից արդեն տուն կգնան», - ասաց Պավել Մազմանյանը։
Գլխավոր նեոնատոլոգը նշեց, որ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում» գտնվող աղջիկն արդեն 1 կգ 700 գրամ քաշ ունի։
Մյուս աղջիկը, որը գտնվում է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում, ևս քաշ է հավաքում և պատրաստվում է դուրս գրվելուն։