26/06/2017 14:10
Մինսկը կարող է դիտարկել ՌԴ-ից «Իսկանդեր» համալիրների ձեռքբերման հնարավորությունը
Բելառուսը կարող է ապագայում դիտարկել Ռուսաստանից «Իսկանդեր» հրթիռային համալիրների ձեռքբերման հնարավորությունը: Այդ մասին РИА Новости-ին հայտարարել է Մոսկվայում Բելառուսի դեսպան Իգոր Պետրիշենկոն:
«Զենիթահրթիռային համալիրների գծով, ինչպես ԶԼՄ-ներում նշել են մեր պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները, Բելառուսում հիմնական ԶՀՀ-ն այսօրվա դրությամբ մնում է Ս-300 համակարգը: Ս-400 համալիրների և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարակաան հրթիռային համալիրների մատակարարումները կարող են դիտարկվել՝ հաշվի առնելով բարելավված բնութագրիչներով նոր սպառազինության հայտնվելը», - ասել է Պետրիշենկոն:
Դեսպանի խոսքով՝ Բելառուսի իշխանությունները սպասում են, որ հեռանկարում Միութենական պետության օդային սահմանների հսկողության համար գործի կդրվեն Բելառուսի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության Սու-30ՍՄ-երը: