26/06/2017 17:10
Պենտագոնը զինծառայողին թույլ է տվել գեյ շքերթին մասնակցել զինվորական համազգեստով
Պենտագոնը ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զինծառայողին՝ Նաթանիել Բեմեին, թույլ է տվել Սիեթլայի գեյ շքերթին մասնակցել ռազմական համազգեստով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի ԶԼՄ-ին։
Նաթանիել Բեմեն ծառայում է Ազգային գվադրայի ռազմաօդային ուժերում։ Զինծառայողի խոսքով՝ ինքն ուրախությունից լաց է եղել, երբ ստացել է գեյ շքերթին ռազմական համազգեստով մասնակցելու թույլտվության մասին նամակը։