26/06/2017 15:38
Պեսկով. G20-ում Պուտին-Թրամփ հանդիպման համար հստակ պայմանների մշակում դեռ չի իրականացվել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՌԴ և ԱՄՆ ղեկավարների ապագա հանդիպման հնարավորությունը, հայտարարել է, որ նախագահների առաջին անձնական հանդիպման համար հստակ քայլեր դեռ չեն ձեռնարկվում, հայտնում է РИА Новости-ն:
«Ցավոք, այդ համատեքստում քայլեր դեռ չեն իրականացվում», - ասել է նա:
Պեսկովի խոսքով՝ երկու ղեկավարներն այնուհանդերձ ներկա են լինելու Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովին: Նա նաև հավելել է, որ հանդիպման հնարավորությունը պահպանվում է: