26/06/2017 12:35
Պորոշենկո. «Հյուսիսային հոսք 2»-ով Ռուսաստանը վրեժխնդիր է լինում Ուկրաինայից
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցմամբ Ռուսաստանը մտադիր է վրեժխնդիր լինել Կիևից, փոխանցում է Korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ գազատարի նախագիծը տնտեսական կամ Էներգետիկական նպատակներ չի հետապնդում: Պորոշենկոն նշել է, որ «Հյուսիային հոսք – 2»-ի միջոցով Ռուսաստանը ցանկանում է առաջին հերթին Ուկրաինային զրկել այն երկու միլիարդ դոլարից, որը նա ստանում Էր գազի տարանցումից:
«Դա շատ լուրջ սպառնալիք է Ուկրաինայի համար, որն ստեղծում է Ռուսաստանի Դաշնությունը», - հավելել է ուկրաինացի ղեկավարը: