26/06/2017 17:22
Ռուսների կարծիքով՝ Ստալինը, Պուտինն ու Պուշկինը պատմության ամենաականավոր դեմքերից են
Ռուսների մեծ մասի կարծիքով՝ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու պոետ Ալեքսանդր Պուշկինը պատմության ամենաականավոր դեմքերից են: Այս մասին վկայում են ռուսական Լևադա կենտրոնի հետազոտական կազմակերպության անցկացրած սոցհարցման արդյունքները, փոխանցում է Gazeta.ru-ն:
Սոցիոլոգները կազմել են ռուսների կարծիքով ամենաականավոր պատմական դեմքերի ցանկը: Ըստ այդմ՝ Ստալինը հավաքել է 38 տոկոս, Պուտինն ու Պուշկինը՝ 34 տոկոս, Լենինը՝ 32 տոկոս, Պետրոս Առաջինը՝ 29տոկոս:
Լավագույն տասնյակում ներառվել են նաև Լև Տոլստոյը (12 տոկոս), Յուրի Գագարինը (20 տոկոս), Գեորգի Ժուկովը (12 տոկոս), Միխայիլ Լերմոնտովը և Եկատերինա 2-րդ (11-ական տոկոս) կայսրուհին:
Նշվում է, որ «Լևադա կենտրոն»-ի սոցհարցմանը մասնակցել է 18 և դրանից բարձր տարիքային խմբերի 1600 ներկայացուցիչ՝ Ռուսաստանի 48 շրջանների 137 բնակավայրից: