26/06/2017 10:39
Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին
Իսրայելցի զինվորականները կրկին ավիահարձակում են իրականացրել երկրու երկրի սահմանին գտնվող Գոլանի բարձունքների մոտակայքում տեղակայված սիրիական հրետանու դիրքերի ուղղությամբ: Այս մաիսն Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչը հաղորդել է թվիթերյան իր էջում, փոխանցում է Gazeta.ru-ն:
«Սիրիայից Իսրայելի ուղղությամբ արձակված մի քանի արկերին ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը հարձակում է իրականացրել սիրիական կառավարությանը պատկանող երկու հրետանային դիրքերի և զինամթերքով լի բեռնատարի ուղղությամբ», - ասվում է բանակի հաղորդագրության մեջ:
Վերջին երկու օրում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իսրայելական ուժերը գրոհում են սիրիական դիրքերը Գոլանի բարձունքներում: