26/06/2017 10:21
Ստամբուլում գեյ-շքերթի ժամանակ բախում է գրանցվել, կան ձերբակալվածներ (Տեսանյութ)
Ստամբուլում գեյ-շքերթի ժամանակ ԼԳԲՏ ակտիվիստների և նրանց դեմ հանդիսացողների միջև ծեծկռտուք է սկսվել: Ինչպես հայտնում է AFP-ն, իրավապահները կիրառել են ռետինե փամփուշտներ:
Հաղորդվում է 10 ձերբակալվածի մասին: Ստամբուլի չեն արտոնել գեյ-շքերթի անցկացումը քաղաքում, սակայն ակտիվիստները դուրս են եկել Թաքսիմ հրապարակ: Համասեռամոլներից ոմանք իրենց հետ պաստառներ էին բերել, որոնց վրա, մասնավորապես, գրված էր՝ «Մենք չենք վախենում», «Մենք չենք փոխվի»: