26/06/2017 14:04
Չկա գաղափար, որը կարող է համախմբել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը. Վահե Էնֆիաջյան
ԲՀԿ-ն ու մեր դաշինքը ունեն իրենց ծրագրային մոտեցումներն ու սկզբունքը: խորհրդարանում լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ արած հայտարարություններին:
«Մենք հրապարակային ներկայացրել ենք մեր ծրագրերը և բոլոր քաղաքական ուժերը, որ համակրում են մեր մոտեցումները և այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք, կարող են իրենց մոտեցումներն էլ ձևակերպել համաձայն դրան», - ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք այս պահին չի կարող համախմբում լինել գործող իշխանության դեմ և արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարծ թավշյա հեղափոխություն կարող է լինել, եթե նախագահի պաշտոնում ու իշխանության ղեկին մնա Սերժ Սարգսյանը, Էնֆիաջյանն ասաց.
«Րաֆֆի Հովհաննիսյանի որևէ խոսքին որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք ասում ենք, որ մեր աշխատանքները կառուցելու ենք մեր ծրագրերի համատեքստում: Մեր ծրագրային դրույթների հետ եթե համընկնում են իրենց մոտեցումները, թող գան, միանան մեզ: Այսօրվա դրությամբ այն գաղափարը, որ կարող է առաջ քաշվել, ես դեռևս չեմ տեսնում: Չկա գաղափար, որը կարող է ամբողջ քաղաքական թիմերը թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական համախմբել»: