26/06/2017 13:15
Վաչե Գաբրիելյան. ԵՏՄ անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան՝ եվրոասոցացումը
ԵՏՄ անդամակցությունն ավելի մեծ արդյունք տվեց, քան՝ եվրոասոցացումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
«Մենք գնահատել ենք եվրոասոցացման անցած երկրները՝ Վրաստանն ու Մոլդովան, ԵՏՄ ավելի մեծ արդյունք տվեց, բայց միևնույն է ՌԴ ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա մեծ է», - ընդգծեց նա:
Փոխվարչապետի խոսքով` մինչև ԵՏՄ անդամակցությունը ևս ՀՀ-ն ՌԴ-ի հետ առևտուր անում էր, մինչդեռ անդամակցությունից հետո որոշ առավելություններ տրվեցին.
«Հիմա մաքսային միության մեջ ենք, որի արդյունքում մաքսային ձևակերպումները թեթևացել են, մաքսատուրքը նվազել է: Համաշխարհային բանկն ասում է, որ գործարարությամբ զբաղվելու համար, մենք առևտրային պայմանների բարելավում ենք ունեցել, որը մաքսային պայմանների բարելաման հետ է կապված», - հավելեց Վաչե Գաբրիելյանը: