26/06/2017 14:48
5 տոկոսանոց տնտեսական աճն առանց բարեփոխումների հնարավոր չէ. Վարդան Արամյան
Ապագա տարիներին մեր բյուջեն չի կարող լինել հավելորդային, այն լինելու է պակասուրդային, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նախարարը նշեց, որ ՀՀ-ն ունի կարողություններ արտաքին պարտքերը մարելու համար:
«Մեր կարողությունները համադրելի են նվազ պարտքի բեռ ունեցող երկրների կարողություններին», - ասաց նախարարը:
Վերջինս նշեց, որ ՀՀ տնտեսական աճի ներուժը 3-4 տոկոս է, իսկ 5 տոկոսի համար բարեփոխումներ են անհրաժեշտ:
«Մեր թիրախավորած 5 տոկոսանոց տնտեսական աճն առանց բարեփոխումների հնարավոր չէ: Նույն բանը հստակ շարադրված է նաև կառավարության ծրագրում, մենք դրա մասին բազմիցս խոսել ենք: Մենք պետք է ջանքեր գործադրենք, ոչ թե ուղղակի փող բաժանենք սոցիալական նպատակները լուծելու համար, այլ կամաց-կամաց տանենք դեպի կապիտալ ծախսեր տնտեսական ներուժը բարձրացնենք, որպեսզի ունենանք տնտեսական աճ», - ընդգծեց նա: