26/06/2017 13:38
Վերահսկիչ պալատի նախագահը հորդորում է կոռեկտ լինել և Իշխան Զաքարյանին վերաբերող հարցերն իրեն չտալ
Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հորդորեց լինել կոռեկտ և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին վերաբերող հարցերն ուղղել հենց Իշխան Զաքարյանին։
«Ինձ հետ կապված հարցերը կտաք ինձ. 2017 թվականը կավարտվի, մեր աշխատանքային գործունեությունը կավարտվի, ընթացքում էլ կներկայացնենք մեր հաշվետվությունները», - ասաց Լևոն Յոլյանը։
Մինչ այդ լրագրողը հարցնում էր, թե տարիներ առաջ ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանն ԱԺ ամբիոնից աղմկահարույց ելույթ ունեցավ չարաշահումների մասին, ինչից հետո երկրի նախագահի կողմից նկատողության արժանացավ և Վերահսկիչ պալատի գործունեությունն ավելի ամփոփ դարձավ. «Հնարավո՞ր է՝ դա կաշկանդող հանգամանք է դարձել ՎՊ գործունեության համար»։
«Բացարձակ կաշկանդված չենք, ընդհակառակը, բավական մեծ տրամադրվածությամբ ուզում ենք շատ ավելի լավ աշխատել, քան նախկինում է եղել, մեր բարձրացրած խնդիրները լինեն ավելի պրոբլեմային, կոնկրետ և հստակ», - ասաց Լևոն Յոլյանը։