26/06/2017 11:53
Թուրքիայի Տրապիզոն նահանգում պայթյուն է որոտացել. Տուժել են զինվորականներ
Թուրքիայի Տրապիզոն նահանգում ռազմական պարեկային ծառայության մոտ պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է RT-ը՝ հղում անելով CNN Turk-ին:
Նշվում է, որ պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել գյուղական համայնքում, տուժել է երկու զինվորական:
Հաղորդվում է, որ պայթուցիկ սարքը, որը տեղադրվել է պլասիկե շշի մեջ, գործի է դրվել, երբ զինվորականներն իրականացնում էին պահակապարեկային ծառայություն: