26/06/2017 13:22
Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչության կազմակերպիչն օգտվել է Telegram հավելվածից
Սանկտ Պետերբուրգի մետրոյում ապրիլի 3-ին ահաբեկչություն իրականացրած անձն ու կազմակերպիչն օգտագործել են Telegram մեսենջերը: Այդ մասին ТАСС-ին հայտնել են ՌԴ Ավտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնից:
«Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության ընթացքում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ստացել է լիարժեք տեղեկատվություն, որ մահապարտ ահաբեկիչը, նրա հանցակիցները և օտարերկրացի կազմակերպիչն օգտագործել են Telegram մեսենջերը՝ կազմակերպման բոլոր փուլերում իրենց հանցավոր մտադրությունները թաքցնելու և ահաբեկչական հարձակումը նախապատրաստելու համար», - հայտնել են ծառայությունից:
Գերատեսչությունից նաև հավելել են, որ Telegram-ն առավել ակտիվ օգտագործվում է ահաբեկիչների կողմից՝ չաթեր ստեղծելու համար:
Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել էր 15 մարդ և ահաբեկիչը: Տուժել է 102 մարդ: Մեղադրանք է առաջադրվել 11 անձի: