26/06/2017 14:38
Իսպանիայում հազարավոր մարդկանց են տարհանել անտառային հրդեհների պատճառով
Ավելի քան 2 հազար մարդ է տարհանվել՝ Իսպանիայի Անդալուսիա համայնքի Մոգեր քաղաքի շրջակայքում բռնկված անտառային հրդեհների պատճառով, հայտնում է Korrespondent.net-ը:
Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է երեկոյան Դոնյանա ազգային պարկի տարածքում: Կրակի մարման աշխատանքներին ուղղաթիռներով հարյուրավոր մարդիկ են մասնակցում:
Տեղի բարերի և խանութների սեփականատերերը ստիպված են եղել փակել իրենց հաստատությունները «մոխրե անձրևի» պատճառով, որը պատել է տանիքներն ու բաց պատշգամբները:
Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն փրկարարները չեն բացառում մարդկային գործոնը: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել: