26/06/2017 11:26
Նախարար. Ընթացիկ ծախսերի մասով կամաց-կամաց գոտիները պետք է ձգել
«Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզանն Մուրադյանը հետաքրքրվեց, թե, եթե ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի զեկույցում ներկայացված ծախերը ճիշտ և արդարացված են, ապա արդյոք պետբյուջեի ծախսերի կառուցվածքը թույլ է տալիս մտածել, որ դժվարությունները հաղթահարելու ենք և մոտ ապագայում արագ տնտեսական աճ ենք ունենալու:
«Կարող ենք հավակնել, բայց իրագործելութան տեսանկյունից բարդ է լինելու», - նշեց նախարարը՝ ասելով, որ տնտեսական աճի համար կապիտալ ծախսեր են անհրաժեշտ:
Արամյանը նկատեց, որ թեև ծախսերի կրճատումը անկման ժամանակաշրջանում վատ է, բայց ծախսերի վերաիմաստավորում պիտի լինի. «2016 թվականի մենք կապիտալ ծախսերը նույնիսկ գերակատարել ենք, որպեսզի կարողնանք օգնել տնտեսությանը և 2017 –ին ավելի բարձր աճի հավակնենք»:
Նրա խոսքով՝ ծախսերի կառուցվածքը ապագա տարիներին գլոբալ առումով պետք է փոխվի. «Ընթացիկ ծախսերի մասով կամաց-կամաց գոտիները պետք է ձգել»: