26/06/2017 14:29
Պակիստանում բենզատարի բռնկման զոհերի թիվը հասել է 148-ի (Տեսանյութ)
Պակիստանի արևելքում բենզատարի բռնկման զոհերի թիվը հասել է 148-ի, հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղի փրկարարական ծառայության ներկայացուցչին, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր 140 զոհի և 49 տուժածի մասին:
Հրդեհը բռնկվել է կիրակի առավոտյան Փենջաբ նահանգում: Տեղի բնակիչները հավաքվել են շրջված բենզինատարի մոտ՝ հավաքելու մայրուղու վրա դրանից արտահոսած վառելիքը: Ականատեսների խոսքով՝ որոշ մարդիկ ծխախոտ են ծխել, ինչը կարող էր հրդեհ առաջացնել: Հրդեհն ընդգրկել է տասնյակ ավտոմեքենաներ:
Ինչպես հայտնել է փրկարար ծառայության ներկայացուցիչ Մոհամմադ Բաքարը, բազմաթիվ զոհերի ինքնությունը կպարզվի միայն ԴՆԹ-ի փորձաքննության ժամանակ: