26/06/2017 13:54
Կոլումբիայում 150 զբոսաշրջիկով զբոսանավ է խորտակվել
Կոլումբիայի Անտիոկիա դեպարտամենտում կիրակի 150 զբոսաշրջիկով զբոսանավ է խորտակվել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով El Colombiano թերթին:
Պարբերականի տվյալով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի ժամը 14.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 23.00-ին): Որոնողա-փրկարարական աշխատանքներին ներգրավված են զինվորականներ, դեպքի վայր ուղղաթիռ է ուղարկվել:
El Mundo թերթի հաղորդմամբ՝ 9 զոհ կա, ևս 28 մարդ անհետ կորած է համարվում: