26/06/2017 10:46
Սպասվում է բարձր ջերմային ֆոն. Հայաստանը գտնվելու է տաք օդի ալիքի ազդեցության գոտում
Հուլիսի 27-29-ին Հայաստանը գտնվելու է արևադարձային լայնություններից ներթափանցող տաք օդի ալիքի ազդեցության գոտում, Facebook-յան իր էջում գրել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության oդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Սպասվում է բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կհասնի +38 աստիճանի, օդի միջին օրական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-6 աստիճանով», - նշել է նա։