27/06/2017 12:14
«Քեթրին գրուպը» տնտեսվարող սյուբեկտ է, եթե խնդիր առաջա, այնտեղ ստուգումներ կլինեն. ՊԵԿ նախագահ
«Քեթրին գրուպում» ստուգումներ կլինեն, եթե լինի անհրաժեշություն, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
««Քեթրին գրուպը» տնտեսվարող սյուբեկտ է, և եթե առաջանա ցանկացած խնդիր, ապա, բնական է, կլինեն ստուգումներ», - նշեց նա:
Դիտարկմանը, թե կա արդյոք մի խոշոր ընկերություն, որը երկար տարիներ գործել է ստվերի դաշտում և ՊԵԿ գործունեության արդյունքում դուրս բերվել ստվերից, ՊԵԿ նախագահն ասաց.
«Եթե իմ վերջին ամսվա գործունեությունը տեսել եք, ապա մենք երբեք մեր հաջողությունները չենք հանրայնացրել և բարձրաձայնել: Դրա համար թույլ տվեք այդ հարցին չպատասխանել: Ցանկացած տնտեսվարող իր աշխատանքի ընթացքում կարող է սխալ թույլ տալ, բայց ստուգման ընթացքում այդ սխալներն ի հայտ են գալիս և շտկվում, որի արդյունքում պետբյուջե տուգանքի պատճառով գումարներ է վճարվել: Եթե տուգանքը վճարվել է և շտկվել է, ինչո՞ւ եք ուզում դուք հիմա ցեխ շպրտել այդ մարդու վրա», - ասաց Վ. Հարությանը:
Անդրադառնալով ՊԵԿ աշխատակիցների ձերբակալություններին` ՊԵԿ նախագահն ընդգծեց, որ դա նորմալ երևույթ է. «Եթե ինչ-որ մեկն իր աշխատանքի ընթացքում խախտում է լիազորությունները, բնական է, որ ՀՀ գործող օրենքների շրջանակում պատասխան կտա»:
Խոսելով կրճատումների մասին` ՊԵԿ նախագահը չբացառեց, որ հավանական է՝ կրճատման արդյունքում եղել են սուբյեկտիվ մոտեցումներ:
«Մեկ ամսվա մեջ էս ամբողջ աշխատանքները իրականացնելը դժվար է եղել: Այն աշխատակիցները, որոնք բարեխիղճ աշխատել են և մի գուցե դուրս են մնացել աշխատանքից, մեր տեսադաշտից դուրս չեն մնա», - ասաց նա:
Դիտարկմանը, թե ո՞ւմ թիմից կլինի ինքը, եթե իր քաղաքական ուժը հեռանա իշխանությունից՝ Սերժ Սրագսյանի՞, թե՞ Կարեն Կարապետյանի, Վարդան Հարությունյանն արձագանքեց.
«Դա նույն թիմն է»: