27/06/2017 10:44
ԱՄՆ Գերագույն դատարանը մասնակի վերականգնել է Թրամփի միգրացիոն հրամանագիրը
ԱՄՆ Գերագույն դատարանը համաձայնել է քննել նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն համակարգի վերաբերյալ գործը: Գործը քննելու ընթացքում կդադարեցվի ստորին դատարանների որոշումների մեծ մասը, որոնք արգելափակում են փաստաթղթի ազդեցությունը, ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է РИА Новости-ն:
Գերագույն դատարանը համաձայնել է քննության առնել գործը, ինչպես խնդրել է Թրամփի վարչակազմը:
«Մենք, անշուշտ, բավարարել ենք ստորին ատյանի դատարանի միջնորդությունը գործի քննության վերաբերյալ», - ասվում է դատարանի որոշման մեջ:
Դատավորները միգրացիոն հրամանագրի դրույթներն ուժի մեջ մտցնելու մասնակի իրավունք են տվել վարչակազմին, մինչև շարունակվում է գործի քննությունը: